Լուրեր

Ալաբան կհեռանա Մադրիդից
20.03.2024
3374 0

Մադրիդի «Ռեալի» ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան կմեկնի Ավստրիա, որպեսզի բժիշկները հետազոտեն նրա ծունկը։

Ծնկի խաչաձև կապանների պատռվածքից հետո 31–ամյա ֆուտբոլիստի վերականգնողական գործընթացն ավելի դանդաղ է ընթանում, քան սպասվում էր։

Հիշեցնենք, որ «Արքայական ակումբում» ծնկի խաչաձև կապանների պատռվածք էին ստացել նաև Տիբո Կուրտուան և Էդեր Միլիտաոն։