• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալի» ֆուտբոլիստը հաստատել է Մբապեի տեղափոխությունը

Լուրեր

«Ռեալի» ֆուտբոլիստը հաստատել է Մբապեի տեղափոխությունը
20.03.2024
3029 0

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը խոսել է ՊՍԺ–ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ «Արքայական ակումբ» հավանական տեղափոխության մասին։

«Ակումբը ոչինչ չի ասել Մբապեի վերաբերյալ, սակայն, հավանական է, որ նա իրոք մեզ կմիանա այսամառ։ Հիանալի կլիներ նրան այստեղ տեսնել։

«Ռեալում» պետք է լավագույնները խաղան, իսկ Կիլիանը նրանցից մեկն է։ Նրա տեղափոխությունը կարևորագույն լուր կլինի ոչ միայն ակումբի, այլ նաև ամբողջ Լա լիգայի համար»,– Կարվախալի խոսքը մեջբերում է COPE–ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիլիան Մբապեն պայմանագիր է համաձայնեցրել «Ռեալի» հետ։