Խոսելուն դարձավ ամենատարեց ֆուտբոլիստը, ով ՉԼ–ի փլեյ–օֆֆ փուլում փոխարինման մտնելուց հետո դուբլի հեղինակ է դառնում։
Այսօր «Ռեալի» հարձակվողը, ում տարիքը 34 տարեկան և 42 օրական էր, երկու գնդակ ուղարկեց «Բավարիայի» դարպասը ՉԼ–ի կիսաեզրափակիչում։
Իսպանացին փոխարինման էր մտել 81–րդ րոպեին, աչքի ընկել 88–րդ և 91–րդ րոպեներին՝ ապահովելով իր թիմի եզրափակիչի ուղեգիր նվաճելը։