Լուրեր

Էնդրիկը մրցաշրջանի առաջին գոլն է խփել (տեսանյութ)
19.02.2024
1808 0

«Ռեալի» ապագա նորեկ Էնդրիկը «Պալմեյրասի» մեկնարկային կազմում էր «Կորինտիանսի» դեմ խաղում (2-2) և 44–րդ րոպեին աչքի է ընկել գոլով, իսկ 83–րդ րոպեին՝ փոխարինվել։

Հիշեցնենք՝ ԶԼՄ-ների համաձայն, «Ռեալը» բրազիլացու տրանսֆերային իրավունքը գնել է 35+25 միլիոն եվրոյի դիմաց, ինչպես նաև 12 միլիոն եվրո կվճարի Բրազիլիայի հարկային մարմիններին: Էնդրիկը «սերուցքայիններին» կմիանա 2024 թվականի ամռանը: