Լուրեր

Միլիտաոյի վերադարձի ժամկետները
19.02.2024
1449 0

Relevo․ Սպասվում է, որ Միլիտաոն ընդհանուր խմբի մարզումներին կմիանա արդեն առաջիկա շաբաթների ընթացքում։

Կա հավանականություն, որ նա պատրաստ կլինի մասնակցելու Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի հանդիպմանը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի1/8 եզրափակիչի առաջին խաղում մադրիդիցիները նվազագույն հաշվով առավելության են հասել «Լայպցիգի» նկատմամբ։