Լուրեր

«Ռեալը» 10 մլն եվրո գումար է ներել Զիդանին
06.06.2021
3731 0
Զիդանի կողմից «Ռեալի» հետ գործող պայմանագրի չեղարկումից հետո «արքայական» ակումբը որևէ պահանջ չի ներկայացրել, հաղորդում է ABC-ն։

Ըստ Զիդանի ու «Ռեալի» միջև գործող պայմանագրի, եթե ֆրանսիացին ցանկանում է արտահերթ կարգով չեղարկել պայմանագիրը, պետք է վճարի 10 մլն եվրո գումար։ Ակումբը որոշել էր այդ կետը ներառել, որպեսզի ևս մեկ անգամ անակնկալի չգա Զիդանի՝ ակումբը լքելու որոշումից, սակայն դա չօգնեց։

Այնուամենայնիվ, «Ռեալը» կոմպենսիացիա չի պահանջի ֆրանսիացուց, չնայած հիասթափված է, որ նա հեռանալիս քննադատեց ակումբի ղեկավարությանը։


Ամենակարդացված