• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • RMTV–ի անդրադարձը «Վալենսիա» – «Ռեալ» խաղի մրցավարին

Լուրեր

RMTV–ի անդրադարձը «Վալենսիա» – «Ռեալ» խաղի մրցավարին
02.03.2024
668 0

Լա լիգայի 27–րդ տուրի՝ «Վալենսիա» – «Ռեալ Մադրիդ» (03.03, 00:00) խաղից առաջ RMTV–ում տեսանյութ է հրապարակվել, որտեղ խոսվում է առաջիկա հանդիպման մրցավարի՝ Մանսանոյի սխալների մասին։ Մասնավորապես, հիշատակվել են հետևյալ դրվագները․

• Երեք վիճելի 11–մետրանոց է նշանակել «Ռեալի» դարպասը «Վալենսիայի» դեմ (1-4)  «Մեստալյա» ստադիոնում՝ 2020/21 մրցաշրջանում։

• «Ռեալի» երեք գոլ չի հաշվվել տարաբնույթ խաղից դուրս վիճակների պատճառով՝ «Էլչեի» դեմ արտագնա խաղում (3-0) 2022/23 մրցաշրջանում։

«Սերուցքայինների» հեռուստաալիքը նաև հրապարակել է առաջիկա խաղում VAR մրցավարի՝ Մոնտեյրայի սխալներից տեսանյութեր։


Ամենակարդացված