Լուրեր

«Ռեալի» ֆուտբոլիստի վերադարձը ձգձգվում է
19.02.2024
1533 0

Cope. Ամենայն հավանականությամբ, Ռյուդիգերն այս շաբաթ շարք չի վերադառնա։ Գերմանացին հազիվ թե մասնակցի «Սևիլիայի» դեմ խաղին (26.02, 00:00 ԵԺ)։

The Athletic. Չուամենին կաղալով է հեռացել «Ռայո Վալյեկանոյի» ստադիոնից, սակայն ակումբում կարծում են, որ ֆրանսիացու հետ ամեն բան կարգին է։

Հիշեցնենք, որ վնասվածք ստացած Կուրտուայից, Միլիտաոյից, Ալաբայից և Բելինգեմից բացի, «Սևիլիայի» դեմ խաղին չեն մասնակցի նաև որակազրկված Կամավինգան և Կարվախալը։