Լուրեր

Օբլակ. «Ռեալն» արժանի չէր հաղթանակի»
19.09.2022
2487 0

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում 2-1 հաշվով հաղթեց «Ատլետիկոյին»։

Խաղից հետո «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը հայտարարել է, որ «Ռեալն» արժանի չէր հաղթանակի։

«Ռեալ Մադրիդն» արժանի չէր հաղթանակի։ Նրանք երկու պահ ունեցավ և երկուսն էլ իրացրին։ Իսկ Էրմոսոն արժանի չէր հեռացվելուն։ Մենք մնացինք 10 հոգով, ինչը դժվարացրեց մեր խաղը»,- սլովենացի դարպասապահի խոսքը մեջբերում է AS-ը։