Լուրեր

«Ռեալում» դժգոհություն է հասունանում
08.03.2024
2133 0

Relevo․ «Ռեալ Մադրիդում» ոչ ոք չի թաքցնում, որ հիմա թիմն ընթացիկ մրցաշրջանի ամենավատ շրջանն է անցկացնում։

«Լայպցիգի» դեմ պատասխան խաղը ցույց տվեց, որ «սերուցքայինների» ներկայիս խաղամակարդակը հեռու է մրցաշրջանի առաջին 6 ամիսներին ցուցադրածից։

Մադրիդցիների մարզչական շտաբը կարծում է, որ հավաքականների խաղով պայմանավորված դադարը կոլեկտիվին ֆիզիկական և հոգեկան հանգստություն կպատճառի, բայց այդ կվերադառնան Կուրտուան և Միլիտաոն։

Դա է պատճառը, որ Անչելոտին նպատակադրվել է «Սելտայի» (10.03, 21:30) և «Օսասունայի»  (16.03, 19:15) դեմ առաջիկա խաղերը անպայման հաղթել, ինչը շատ կօգնի չեմպիոնության ևս մեկ քայլ կատարելու համար։