Լուրեր

Կամավինգան չի մասնակցի «Սևիլիայի» դեմ խաղին
18.02.2024
1287 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան բաց կթողնի Լա լիգայի հաջորդ տուրում կայանալիք «Սևիլիայի» դեմ խաղը։

«Ռայո Վալյեկանոյի» դեմ (1-1) հանդիպման 61–րդ րոպեին «Ռեալի» կիսապաշտպանը զգուշացվեց դեղին քարտով, որը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում 5–րդն էր նրա համար։

«Սևիլիայի» դեմ խաղը բաց կթողնի նաև Դանիել Կարվախալը, որը կարմիր քարտ ստացավ «Ռայոյի» դեմ մրցավեճում։