Մադրիդի «Ռեալի» սկաուտական բաժինն ակտիվորեն հետևում է 18–ամյա ուկրաինացի հարձակվող Արտյոմ Ստեպանովի խաղին, հաղորդում է Defensa Central–ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստը արժանացել է «սերուցքայինների» գլխավոր սկաուտ Յունի Խալաֆատի ուշադրությանը։
Ստեպանովի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բայերին»։ Այս մրցաշրջանը ֆուտբոլիստը վարձավճարով անցկացրել է «Նյուրնբերգում»։
Նախորդ մրցաշրջանում Ստեպանովը «Բայերի» Մ19–ում մասնակցել է 22 խաղի, դարձել 17 գոլի հեղինակ։