• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Նեյմարն ասել է՝ երիտասարդ խաղացողներից ովքեր են իրեն ամենաշատը տպավորում

Լուրեր

Նեյմարն ասել է՝ երիտասարդ խաղացողներից ովքեր են իրեն ամենաշատը տպավորում
02.02.2023
4136 0

Բրազիլիայի հավաքականի ու ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը Fiago յութուբյան ալիքի հետ զրույցում ասել է, թե հրաշամանուկներից ովքեր են իրեն ամենաշատը տպավորում:

«Ովքե՞ր են ինձ ամենաշատը տպավորում. Էնդրիկն ու Ռոդրիգոն»,- ասել է բրազիլացին:

Հիշեցնենք, որ Ռոդրիգոն Մադրիդի «Ռեալի» ներկայիս, իսկ Էնդրիկը թիմի ապագա ֆուտբոլիստ է: 16-ամյա Էնդրիկը «Պալմեյրասի» սան է, այժմ խաղում է ակումբի հիմնական թիմում: «Ռեալը» բրազիլացու տրանսֆերային իրավունքը ձեռք է բերել 35 միլիոն եվրոյով: Էնդրիկն «Արքայական ակումբին» կմիանա 2024 թվականին, երբ լրանա նրա 18-ամյակը:

Ռոդրիգոն «Ռեալին» միացել է 2019 թվականին «Սանթոսից»: 22-ամյա վինգերի ու «Արքայական ակումբի» պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի հունիսի 30-ին: Transfermarkt-ը նրա տրանսֆերային իրավունքը գնահատում է 80 միլիոն եվրո:

Fenomeno, Realmadrid.am