Լուրեր

Մարիանոն կարող է մասնակցել «Ռեալի» դեմ խաղին
19.10.2023
1310 0

«Սևիլիայի» հարձակվող Մարիանոն վերականգնվել է մկանային վնասվածքից և մարզվում է ընդհանուր խմբում: 

30-ամյա հարձակվողը, ամենայն հավանականությամբ, կհայտնվի «Ռեալի» դեմ կայանալիք հանդիպման հայտացուցակում (21.10, 20:30 ԵԺ):

Հիշեցնենք, որ դոմինիկացին «Ռեալի» համակարգում էր 4 տարի և «սերուցքայինների» գլխավոր թիմում անցկացրել է 6 մրցաշրջան, մասնակցել է 84 հանդիպման (2210 րոպե), խփել 12 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում: