Լուրեր

Հայտնի է՝ երբ կվերադառնա Ռյուդիգերը
17.02.2024
1681 0

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը թիմի կազմ կվերադառնա Պրիմերայի 26–րդ տուրում, հաղորդում է AS–ը։

Գերմանացի պաշտպանը պատրաստ կլինի «Սևիլիայի» դեմ խաղին, որը կկայանա փետրվարի 25–ին՝ Մադրիդում։

Հիշեցնենք, որ նա վնասվածք էր ստացել Լա լիգայի 24–րդ տուրում կայացած «Ժիրոնայի» դեմ հանդիպման ժամանակ (4:0)։