Լուրեր

Մարսելոն կարող է տեղափոխվել «Միլան»
18.06.2022
4488 0

Մարսելոն հրաժեշտ է տվել «Ռեալին», սակայն նա դեռ 34 տարեկան է և չի մտածում խաղակոշիկները մեխից կախելու մասին։ Մարսելոյի նոր ակումբը կարող է դառնալ «Միլանը»։

Իտալական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ «ռոսոներիները» դիտարկում են նրան որպես Տեո Էրնանդեսին փոխարինող տարբերակ։

Խնդիրը ֆուտբոլիստի աշխատավարձն է։ Մարսելոն «Ռեալում» տարեկան 8 մլն եվրո էր վաստակում և նա պետք է էական զիջումների գնա՝ «Միլան» տեղափոխվելու համար։


Ամենակարդացված