Լուրեր

ՊՍԺ-ն ճնշում է գործադրում Մբապեի վրա
01.03.2022
3377 0

ՊՍԺ-ն մտադիր է թիմում պահել ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին, այդ պատճառով էլ ճնշում է գործադրում նրա վրա՝ հաղորդում է Football Espana-ն։

Ըստ աղբյուրի՝ ֆրանսիական ակումբը վերջին փորձն է կատարում 23-ամյա ֆուտբոլիստին չկորցնելու համար։ «Ռեալում» հավատում են, որ Մբապեն կանտեսի նաև այդ փորձն ու ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Ռեալ»։

Մբապեն ՊՍԺ-ի կազմում հանդես է գալիս 2017 թվականից։ Transfermarkt-ը 160 մլն եվրո է գնահատում ֆուտբոլիստի շուկայական արժեքը։


Ամենակարդացված