Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի 24–ամյա հարձակվող Ռոդրիգոն խոսել է «Արքայական ակումբում» կրկին մեկնակային կազմի ֆուտբոլիստ դառնալու հեռանկարի մասին։
«Պահեստայինների նստարանին հայտնվե՞լը, պետք է հարգել մարզչի որոշումը։ Եթե ես ընդգրկվեմ մեկնարկային կազմում, ապա կներդնեմ 100 տոկոս ջանք, եթե մնամ պահեստայինների նստարանին՝ նույնը։
Եթե ստանամ 20 րոպե խաղաժամանակ, ապա պետք է առավելագույնը քաղեմ դրանից։ Ձգտում եմ վայելել ամեն րոպեն»,– Ռոդրիգոյի խոսքը մեջբերում է AS–ը։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգոն «Ռեալի» կազմում կատարել է 1 գոլային փոխանցում։