Լուրեր

Լևանդովսկին կարող է կարիերան շարունակել Մադրիդում
01.03.2022
3347 0

Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է կարիերան շարունակել Իսպանիայում՝ հաղորդում El Chiringuito TV-ն։

Ըստ աղբյուրի՝ 33-ամյա լեհ ֆուտբոլիստով Մադրիդի «Ատլետիկոն» է հետաքրքրված։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լևանդովսկին սպասում է «Բավարիայի» կողմից նոր պայմանագիր կնքելու առաջարկին, սակայն ակումբը դեռ բանակցություններ չի նախաձեռնել հարձակվող ներկայացուցչի հետ։

Լևանդովսկին «Բավարիայի» ֆուտբոլիստ է դարձել 2014 թվականին։


Ամենակարդացված