Լուրեր

Բենզեման մոտենում է նոր ռեկորդին
07.10.2020
1766 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման թիմի հնաբնակներից է:

Ֆրանսիացի հարձակվողը շուտով նոր ռեկորդ կսահմանի՝ գրում է Marca-ն:

Բենզեման «Արքայական ակումբի» մարզաշապիկով անցկացրել է 517 հանդիպում: Կարիմից ընդամենը 10 հանդիպում է պահանջվում՝ Ռոբերտո Կառլոսի ռեկորդը գերազանցելու համար:

Այդպիսով՝ Կարիմ Բենզեման կդառնա Մադրիդի «Ռեալի» պատմության ամենաշատ հանդիպում անցկացրած արտասահմանցին:

Fenomeno, Realmadrid.am