• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Ռոտեն. «Բենզեման աջակցում է Մեսսիին, որովհետև չի տեսել ՊՍԺ-ի խաղերը»

Լուրեր

Ռոտեն. «Բենզեման աջակցում է Մեսսիին, որովհետև չի տեսել ՊՍԺ-ի խաղերը»
25.01.2022
3408 0

ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Ժերոմ Տոտենը մեկնաբանել է «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի խոսքերը։ Ֆրանսիացին հայտարարել էր, որ Մեսիին քննադատողները ֆուտբոլից բան չեն հասկանում։

«Բենզեման աջակցում է Մեսսիին, քանի որ չի տեսել ՊՍԺ-ի խաղերը։ Այն ֆուտբոլիստը չի եկել, որին մենք ճանաչում ենք։ Քննադատությունը կոնստրուկտիվ է, միշտ չէ որ բացասական է։ Ասել, թե Լիոնելը լավագույն մարզավիճակում չէ, չի նշանակում, որ ֆուտբոլից գլուխ չես հանում։

Եթե Բենզեման տեսներ խաղերը, ապա փոքր-ինչ քննադատ լիներ»,- ասել է նա։

Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա արգենտինացին ՊՍԺ-ի 17 խաղում դարձել է 6 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ։


Ամենակարդացված