• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Նախկին մարզիչը Ֆրանսիայի հավաքականի ձախողման մեջ մեղադրել է Բենզեմային

Լուրեր

Նախկին մարզիչը Ֆրանսիայի հավաքականի ձախողման մեջ մեղադրել է Բենզեմային
06.10.2021
2203 0

Ռայմոն Դոմենեկը, որը Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչն է, «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային մեղավոր է համարում Եվրոյում թիմի անհաջողությունների համար։

«Ֆրանսիան Եվրոպայի առաջնությունը պարտվեց, որովհետև Կարիմ Բենզեման հարձակման գծում նորություն էր։ Այս թիմը կարողանում է պաշտպանվել, պահել գնդակը, խաղալ հակագրոհներով։ Դրա նրա ԴՆԹ-ի մեջ է։ 

Գրիզմանի, Բենզեմայի ու Մբապեի հետ թվում էր, թե հարձակման գծում մեծ պոտենցիալ կա, սակայն դա սխալ էր։ Բենզեման խաղում է «Ռեալում», որտեղ գնդակը մշտապես մրցակցի մատույցներում է։ Կարիմը սովոր է նման ֆուտբոլի՝ պահել գնդակն ու եզրափակել գրոհը։ 

Եվրոյի ժամանակ հակասություն առաջացավ հավաքականի խաղաոճի և այն խաղաոճի միջև, որ Բենզեման ցանկանում էր խաղալ վերադարձից հետո։ Մենք ցանկանում էինք գրոհել ու դրական արդյունքի հասնել։ Մամուլը ճնշում էր, բայց մենք գնացինք մեր էությանը հակառակ ու ձախողվեցինք»,- ասել է նա։