Լուրեր

«Ռեալն» ու ՊՍԺ-ն շարունակում են բանակցությունները
30.08.2021
3053 0

«Ռեալն» առաջվա պես ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերը։

Marca-ի հաղորդմամբ՝ այս րոպեներին ակուբները բանակցություններ են վարում ու փորձում են համաձայնության գալ։

«Ռեալում» պահպանում են դրական տրամադրվածություն, որ գործարքը կկայանա, իսկ ՊՍԺ-ն, իր հերթին, չնայած չի ցանկանում բաց թողնել հարձակվողին, չի հրաժարվում երկխոսությունից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փարիզյան ակումբին չի գոհացրել «Ռեալի» 180 մլն եվրո կազմող առաջարկը։