Լուրեր

Մբապեի մայրը խոսել է որդու ապագայի մասին
06.10.2021
2801 0

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մայրը չի բացառել, որ ֆուտբոլիստը կարող է ՊՍԺ-ի հետ երկարաձգել պայմանագրի ժամկետը։

«Մենք շփվում ենք ՊՍԺ-ի հետ, ամեն բան լավ է ընթանում։ Երկուշաբթի ես խոսել եմ Լեոնարդոյի հետ։

Չգիտեմ՝ համաձայնության կհասնենք, թե ոչ սակայն կասեմ այն, որ Կիլիանը շարունակում է ջանքեր գործադրել, որ հաղթի Չեմպիոնների լիգան»,- ասել է ֆուտբոլիստի մայրը։

Մբապեի ներկայիս պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ այս ամառ «Ռեալ» է ցանկացել տեղափոխվել։