Լուրեր

Անչելոտին՝ Մբապեի մասին. «Նա հիանալի ֆուտբոլիստ է»
27.08.2021
2835 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի Մադրիդ հավանական տեղափոխության մասին հարցին։

– Ի՞նչ կնշանակի Մբապեի «Ռեալ» տեղափոխությունը

– Նա հիանալի ֆուտբոլիստ է, բայց մեր կազմում շատ են այդպիսիք։ Հուսով եմ՝ նրանք լավագույն մարզավիճակում են ու ցույց կտան իրենց խաղամակարդակը։

Միայն կարող եմ ասել, որ «Ռեալը» գլխավորելը աշխարհի ամենահեռանկարային ու կարևոր ակումբը մարզել է նշանակում։

Այն ոչ միայն ահռելի պատասխանատվություն է, այլ մեծ փորձ։ Ես դա ամեն օր զգում եմ այս ակումբը մարզելիս»,- ասել է Անչելոտին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն մերժել է «Ռեալի» երկրորդ առաջարկն ու սպասում է երրորդին։


Ամենակարդացված