Լուրեր

Շուստեր. «Ռեալի» այս կազմը շատ սահմանափակ է»
03.03.2021
2186 0

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան ու մարզիչ Բերնդ Շուստերը կարծում է, որ անգամ Ռամոսի ու Բենզեմայի հետ Զիդանի թիմում կան բացեր, որոնք մրցակիցը կարող է օգտագործել։

«Ես կարծում եմ, որ այս կազմը սահմանափակ է ու «Ռեալի» համար շատ դժվար կլինի պայքարել ավելի մրցունակ թիմերի դեմ։ Անգամ եթե Բենզեման ու Ռամոսը լինեն մեկնարկային կազմում, կան շատ բացեր, որ մրցակիցը կարող է օգտվել»,- ասել է նա։