Լուրեր

Իսկոն կարիերան կարող է շարունակել Իտալիայում
24.11.2020
1734 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն կարիերան կարող է շարունակել «Ինտերում», հաղորդում է Sky Sports-ը։

Աղբյուրի տեղեկություններով, մադրիդյան ակումբը կարող է 28-ամյա իսպանացուն փոխանակել իր հասակակից Քրիստիան Էրիկսենի հետ։ Հաղորդվում է, որ «Ռեալն» ու «Ինտերն» արդեն անցկացրել են առաջին բանակցությունները։ Ներկայումս կողմերը դեռ չեն քննարկել հարցի ֆինանսական կողմը։

2020/21 մրցաշրջանում Իսկոն «Ռեալի» կազմում մասնակցել է 7 հանդիպման ու արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել։