Լուրեր

«Ռեալը» պատրաստ է ամռանը վաճառել Վարանի տրանսֆերը
02.03.2021
2084 0

«Ռեալը» պատրաստ է ամռանը Ռաֆայել Վարանի տրանսֆերը վաճառել ՄՅՈՒ-ին, հաղորդում է Manchester Evening News-ը։

Ասում են՝ իսպանական ակումբը վստահ չէ, որ Վարանը կերկարաձգի գործող պայմանագրի ժամկետն ու ցանկանում են նրա տրանսֆերը վաճառել բարձր գնով, ինչը թույլ կտա խուսափել հաջորդ տարի անվճար գնալու սցենարից։

Հաղորդվում է, որ ֆրանսիացին գոհ չէ իր ու բարձր վարձատրվող ֆուտբոլիստների միջև տարբերությունից ու ցանկանում է ավելի շահեկան պայմանագիր կնքել։


Ամենակարդացված