Լուրեր

Ազարը, հավանական է, բաց կթողնի «Ատլետիկոյի» դեմ խաղը
02.03.2021
1005 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարի վերականգնումը վնասվածքից ձգձգվում է։

 As-ի տեղեկություններով, այսօր բելգիացին ու մադրիդյան ակումբի պաշտպան Դանի Կարվախալը մյուս ֆուտբոլիստների հետ չեն մարզվել։ Երկուսն էլ մարզվել են մարզասրահում։

Սպասվում էր, որ փետրվարի 3-ին մկանային վնասվածք ստացած Ազարը կկարողանա վերականգնվել 3-4 շաբաթվա ընթացքում, սակայն հիմա արդեն պարզ է, որ ֆուտբոլիստի վերադարձը հետաձգվում է։ Այսպիսով, մեծ հավանականությամբ նա բաց կթողնի մարտի 7-ին կայանալիք «Ատլետիկոյի» դեմ խաղը։