Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն հազիվ թե տեղափոխվի Անգլիա, հաղորդում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ պատճառը բրազիլացու բարձր աշխատավարձն է, որը չեն կարող վճարել նրա ծառայություններով հետաքրքրված «Տոտենհեմը» և «Նյուքասլը»։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգոն մասնակցել է 13 հանդիպման, դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt–ը 80 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։
Հայերեն