• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Կրոս. «Ռեալը» պետք է ավելի շատ պահեր ստեղծի դժվար խաղադաշտում»

Լուրեր

Կրոս. «Ռեալը» պետք է ավելի շատ պահեր ստեղծի դժվար խաղադաշտում»
10.01.2021
1418 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը մեկնաբանել է Պրիմերայի 18-րդ տուրում կայացած «Օսասունայի» դեմ խաղը։

«Մենք շատ քիչ պահեր ստեղծեցինք։ Մեր վարպետությունը պահանջում է ավելի շատ՝ չնայած դժվար խաղադաշտին։ Գիտեինք, որ հակառակորդը այդպես էլ պաշտպանվելու է։

Դաշտի որակը արդարացում չէ, այնտեղ երկու թիմերն էլ հանդես էին գալիս։ Չենք կարող գոհ լինենք արդյունքից, պետք է պայքարենք, որ լինենք առաջինը, իսկ ոչ-ոքի արդյունքը չի օգնում դրան»,- ասել է Կրոսը։