Իտալացի մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է գլխավորել «Ռեալը»։
Բանակցությունները կողմերի միջև շարունակվում են, հաղորդում է ինսայդեր Նիկոլա Սկիրան։ Կոնտեն ու «Ռեալի» նախագահը բանակցում են 2 տարվա պայմանագրի շուրջ։ Նշվում է, որ երեկ նրա հետ երկու այլ ակումբ է կապ հաստատել։
Կոնտեն ավելի վաղ լքել էր «Ինտերը», որը ընթացիկ մրցաշրջանում կարողացավ նվաճել Ա Սերիայի չեմպիոնի տիտղոսը։