• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Զիդանն առաջին մարզումն է անցկացրել թիմի հետ՝ կարանտինից դուրս գալուց հետո

Լուրեր

Զիդանն առաջին մարզումն է անցկացրել թիմի հետ՝ կարանտինից դուրս գալուց հետո
02.02.2021
2114 0
Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը վերադարձել է աշխատանքի։

Հունվարի 22-ին մասնագետի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել ու այդ օրվանից նա թիմը չէր մարզում ու չէր մասնակցում հանդիպումներին։

Այսօր՝ փետրվարի 2-ին, ֆրանսիացին անձամբ է «Ռեալը» ղեկավարել ու թիմին պատրաստվել Լա լիգայի 22-րդ տուրում կայանալիք «Հուեսկայի» դեմ խաղին։ Հանդիպումը կկայանա փետրվարի 6-ին։


Ամենակարդացված