• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Մոնակոն» պատրաստ է պայմանագիր առաջարկել «Ռեալի» ֆուտբոլիստին

Լուրեր

«Մոնակոն» պատրաստ է պայմանագիր առաջարկել «Ռեալի» ֆուտբոլիստին
19.01.2021
1926 0
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն կարիերան կարող է շարունակել Ֆրանսիայի առաջնությունում։

AS-ի տեղեկություններով, 32-ամյա բրազիլացի ֆուտբոլիստով «Մոնակոն» է հետաքրքրված։ Մոնեգասկյան ակումբը պատրաստ է ֆուտբոլիստին 3 տարով պայմանագիր առաջարկել, տարեկան 6 մլն եվրո աշխատավարձով։

Ներկայումս բրազիլացին «Ռեալում» տարեկան մոտ 9 մլն եվրո աշխատավարձ է ստանում։ Հաղորդվում է, որ «Յուվենտուսը» նույնպես պատրաստ է պայքարել նրա ստորագրության համար։