• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի․ «Մեկնարկային կազմում անակնկալներ չեն լինի, Պեպը կարող է հանգիստ քնել»

Հոդվածներ

Անչելոտի․ «Մեկնարկային կազմում անակնկալներ չեն լինի, Պեպը կարող է հանգիստ քնել»
16.04.2024
1332 0

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Մանչեսթեր Սիթիին» (17.04, 23:00): Առաջին հանդիպումն ավարտվել է ոչ–ոքի՝ 3–3 հաշվով։

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը

«Մենք չպետք է նայենք անցյալի խաղերի արդյունքներին։ Ամեն ինչ կարող է պատահել վաղվա խաղում»։

«Ես շատ վստահ եմ և վստահում եմ իմ ֆուտբոլիստներին։ Մենք շատ լավ կարգավիճակում ենք»։

«Ես ֆուտբոլիստներին խնդրում եմ աշխատել թիմի համար, սա այն է, ինչ նրանցից խնդրում եմ։ Մենք թիմ ենք, որը Լա լիգայում ամենաքիչ գոլերն է բաց թողել, դա նշանակում է, որ ֆուտբոլիստներն օգնում են մեկմեկու»։

«Հոլանդն առաջվա պես «Սիթիի» ամենավտանգավոր ֆուտբոլիստներից մեկն է»։

«Սիթիի» դեմ մեր խաղերը միշտ դիտարժան են եղել։ Վաղը նույնպես այդպես կլինի»։

«Բելինգեմը շատ լավն է, նա ուժեղ է, տեխնիկապես լավ պատրաստված։ Նա ապագայում եմր թիմի ամենակարևոր ֆուտբոլիստներից մեկն է լինելու։ Մենք պետք է մոռանանք, որ նա 20 տարեկան է, քանի որ ֆանտաստիկ ֆուտբոլիստ է»։

«Վատ վիճակագրություն այս ստադիոնու՞մ, վիճակագրությունը փոխելու համար է»։

«Վաղը մեկնարկային կազմում անակնկալներ չեն լինի, Պեպը կարող է հանգիստ քնել»։

«Կոչ երկրպագուների՞ն, կարծում եմ՝ նրանք հանգիստ են։ Սա մեր մրցաշարն է, մեր երկրպաագուները անհանգստանալու կարիք չունեն»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ»․ Հավանական մեկնարկային կազմերն՝ ըստ ՈՒԵՖԱ–ի կայքի (լուսանկար)

Գվարդիոլա․ «Մարդիկ մտածում են, որ ես կատակում եմ, երբ գովում եմ «Ռեալին», սակայն դա այդպես չէ»

Բելինգեմ․ «Հուսով եմ՝ վաղը կհաղթենք»


Ամենակարդացված