• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտին մտադիր է «Մալյորկայի» և «Սիթիի» դեմ խաղերում հնարավորություն տալ Միլիտաոյին

Հոդվածներ

Անչելոտին մտադիր է «Մալյորկայի» և «Սիթիի» դեմ խաղերում հնարավորություն տալ Միլիտաոյին
13.04.2024
613 0

Էդեր Միլիտաոն կարող է շատ շուտով վերադառնալ «Ռեալի» մեկնարկային կազմ։

Cope-ի փոխանցմամբ, Կարլո Անչելոտին մտադիր է «Մալկորկայի» դեմ խաղում մեկնարկային կազմում տեղ հատկացնել բրազիլացուն։ 

Բացի դա, ըստ As-ի, Անչելոտին դիտարկում է նրան նաև «Սիթիի» դեմ պատասխան խաղում խաղադաշտ դուրս բերել, սակայն դա կախված է լինելու այսօր կայանալիք «Մալյորկայի» դեմ խաղում պաշտպանի ելույթից։ 

Հիշեցնենք, որ Միլիտաոն 8 ամիս խաղադաշտ դուրս չէր եկել ծնկի խաչաձև կապանների վնասվածքի պատճառով։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված