Հոդվածներ

Գյունդոգան. «Ռեալը» պինդ ընկույզ է»
24.04.2022
2770 0

Sport 1-ի հետ զրույցի ընթացքում «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը խոսել է «Ռեալի» դեմ սպասվող դիմակայության մասին։ 

«Այդ թիմը պայթյունավտանգ է։ Նրանք կարողացան պայքարից դուրս թողնել «ՊՍԺ»-ին և «Չելսիին»։ Նշանակում է՝ նրանք պինդ ընկույզ են։ Մենք գիտակցում ենք, որ «Ռեալը» ուժեղ կազմ ունի՝ Կարիմ Բենզեման, Լուկա Մոդրիչը, Կրոսը... Վերջին մի քանի տարիների ընթացքում նրանք հանդես են եկել շատ բարձր մակարդակով։ Վինիսիուսը նույնպես շատ լավն է, մանավանդ ընթացիկ մրցաշրջանում։ Մենք կարող ենք սպասել ավելի հարձակվողական ֆուտբոլ, քան «Ատլետիկոյի» հետ դիմակայությունում։ 

Ներկա պահին Բենզեման աշխարհի լավագույն հարձավողներից մեկն է։  Նա հիանալի է գործում երկու ոտքերով և գլխով։ Կարծում եմ, որ նախկինում նրան թերագնահատել են, բայց այժմ նա ցույց է տալիս բոլոր այդ քննադատներին, որ նրանք սխալվել են։ Երկար տարիների Կարիմը եղել է Ռոնալդուի ստվերում, բայց այժմ նա ստանում է այն, ինչին արժանի է։ Նրա ձեռքբերումները խոսում են ամեն ինչի մասին։ Բենզեման արժանի է ոսկե գնդակին». նշել է Գյունդոգանը։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված