• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտին շնորհավորել է Ալոնսոյին՝ «Բայերի» չեմպիոնության առթիվ

Հոդվածներ

Անչելոտին շնորհավորել է Ալոնսոյին՝ «Բայերի» չեմպիոնության առթիվ
16.04.2024
858 0

Կարլո Անչելոտին շնորհավորել է «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին։

Լևերկուզենյան ակումբն օրերս դարձավ Բունդեսլիգայի հաղթող։ Դա տեղի ունեցավ մրցաշարի ավարտից 5 տուր առաջ։ Վերջին խաղում Ալոնսոյի թիմը 5։0 հաշվով ջախջախեց «Վերդերին»։ «Բայերն» այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում միասին անցկացրել է 43 հանդիպում և չի պարտվել դրանցից և ոչ մեկում։ Այդպիսով Ալոնսոյի թիմը թոփ 5 լիգաների ռեկորդ է սահմանել։

«Իմ շնորհավորանքները, Խաբի». գրել է Անչելոտին՝ մեջբերելով «Բայերի» չեմպիոնական թվիթը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված