• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վալվերդեն մեկնաբանել է «Ռեալի» ավտոբուսի վրա կատարված հարձակումը

Հոդվածներ

Վալվերդեն մեկնաբանել է «Ռեալի» ավտոբուսի վրա կատարված հարձակումը
16.04.2021
2727 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեն մեկնաբանել է «Լիվերպուլի» դեմ խաղից առաջ տեղի ունեցած միջադեպը։

Հիշեցնենք, որ խաղից առաջ անգլիական ակումբի մի քանի երկրպագուներ քարերով և շշերով հարվածել էին «Սերուցքայինների» ավտոբուսին և կոտրել ապակիները։ 

«Ես Ուրուգվայից եմ, և այնտեղ նման դեպքերը նորմալ են։ Այդ իրավիճակում դու հավելյալ մոտիվացիա ես ստանում։ 

Արդեն դուրս ես գալիս խաղադաշտ մարդասպանի հոգեբանությամբ և ներդնում ես քո մաքսիմումը». նշել է Վալվերդեն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված