• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Դորիվալ Ջունիոր. «Էնդրիկը կարևոր ֆուտբոլիստ կլինի բրազիլական և համաշխարհային ֆուտբոլում»

Հոդվածներ

Դորիվալ Ջունիոր. «Էնդրիկը կարևոր ֆուտբոլիստ կլինի բրազիլական և համաշխարհային ֆուտբոլում»
24.03.2024
951 0

Երեկ կայացած Անգլիա 0։1 Բրազիլիա ընկերական խաղում միակ գոլը խփեց Էնդրիկը։

Հավաքականի գլխավորր մարզիչ Դորիվալ Ջունիորը մեկնաբանել է 17-ամյա ֆուտբոլիստի ելույթը։ 

«Ժամանակը ցույց կտա, թե ինչի կհասնի այս տղա։ Հավատում եմ, որ եթե նա շարունակի այս ոգով, ապա միանշանակ կդառնա բրազիլական և համաշխարհային ֆուտբոլի դեմքերից մեկը։

Նա տարբերվում է նրանով, որ ունի վարպետություն, ինչը բնորոշ չէ երիտասարդ ֆուտբոլիստներին։ Հուսով եմ, որ նա դեպի վատը չի գնա». նշել է Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված