• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալն» ու «Լունինը» բանակցություններ են սկսել նոր պայմանագրի շուրջ

Հոդվածներ

«Ռեալն» ու «Լունինը» բանակցություններ են սկսել նոր պայմանագրի շուրջ
21.03.2024
947 0

«Ռեալն» ու Անդրեյ Լունինը քննարկում են ֆուտբոլիստի նոր պայմանագրի կետերը։ 

The Athletic-ի փոխանցմամբ, «Արքայական» ակումբը բանակցություններ է սկսել Լունինի գործակալ Ժորժե Մենդեշի հետ։ 

«Ռեալը» ցանկանում է ցույց տալ ուկրաինացի դարպասապահին, որ հույսեր է կապում իր հետ։ Իսկ Լունինը կսկսի մտածել իր որորշման մասին, երբ լինի պաշտոնական առաջարկ։ 

Մի քանի աղբյուրների փոխանցմամբ, դարպասապահը ցանկանում է մնալ իր ներկայիս ակումբում։ 

«Ռեալում» չեն ուզում, որ Լունինը սկսի հաջորդ մրցաշրջանը առանց նոր պայմանագրի։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2025 թվականը։ 

Ընթացիկ մրցաշրջանում Լունինը 23 հանդիպման է մասնակցել է, որոնցում բաց է թողել 19 գնդակ և 10 խաղերում կարողացել է սեփական դարպասն անառիկ պահել։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված