Հոդվածներ

Անչելոտի. «Հետագայում նույնպես խաղալու ենք այս սխեմայով»
30.07.2023
1689 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է «Բարսելոնայի» դեմ ընկերական խաղը (0-3):

«Նման բան հազվադեպ է պատահում: Կարծես «Բարսելոնայի» դարպասի դեմ պատ լիներ: Գնդակը 5 անգամ դիպավ դարպասաձողերին: Առանց նոմինալ կենտրոնական հարձակվողի կարողանում ենք պահեր ստեղծել: Այնպես որ, հետագայում նույնպես խաղալու ենք այս սխեմայում»,- իտալացու խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ հաջորդ ընկերական խաղում «Ռեալը» կմրցի «Յուվենտուսի» հետ:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված