Հոդվածներ

2 տարբերակ. «Ռեալն» ու Ալֆոնսո Դևիսը համաձայնության են հասել
27.02.2024
2182 0

Մադրիդի «Ռեալը» պայմանագիր է համաձայնեցրել «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսի հետ:

The Athletic-ի տեղեկություններով, կանադացուն չեն հետաքրքրում այլ տարբերակներ ու որոշել է կարիերան շարունակել մադրիդյան գրանդում: Դևիսին հետևում է նաև «Բարսելոնան»: 

Պաշտպանը «Սերուցքայինների» կազմ կտեղափոխվի հաջորդ ամառային տրանսֆերային պատունանի ժամանակ կամ մեկ տարի անց, երբ ավարտվի «Բավարիայի» հետ գործող պայմանագիրը, որն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։

23-ամյա խաղացողը մյունխենյան գրանդի կազմում ընթացիկ մրցաշրջանում 27 խաղում դարձել է 1 գոլի 3 գոլային փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված