Հոդվածներ

Անչելոտի․ «Նրա բացակայությունը մեզ ավելի շատ է մոտիվացնում»
13.02.2024
956 0

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալն» ուժերը կչափի «Լայպցիգի» հետ (14.02, 00:00 ԵԺ):

«Ռեալի» գլխավոր մարզչի նախախաղային մամուլի ասուլիսը

«Մենք Գերմանիա ենք ժամանել լավ մարզավիճակում՝ մոտիվացված ֆուտբոլիստներով։ «Լայպցիգը» որակյալ թիմ է, խաղում է բարձր տեմպով։ Այդ թիմը 26 գոլ է խփել հակագրոհելիս։ Նրանք հարձակման գծի 4 լավ ֆուտբոլիստներ ունեն, այնպես որ մենք պետք է ուշիուշով հետևենք նրանց»։

«Վինիսիուսը հիանալի է վերահսկում գնդակը։ Եթե նա կարողանա 90 րոպե կայուն ֆուտբոլ ցուցադրել՝ գրեթե ոչ ոք չի կարողանա նրան դիմագրավել»։

«Չպետք է մոռանալ, որ մենք հաղթել ենք նաև առանց Բելինգեմի՝ խաղալով Բրահիմի ու Խոսելուի մասնակցությամբ։ Իհարկե, Ջուդը շաատ կարևոր է, սակայն նրա բացակայությւոնը մեզ ավելի շատ է մոտիվացնում։ Մենք չենք մտածում վնասվածք ստացած ֆուտբոլիստների մասին։ Հիմնական ուշադրությունը պետք է լինի արդեն պատրաստ ֆուտբոլիստների վրա»։

«Լայպցիգը» լավ է խաղում ստանդարտների ժամանակ, այնպես որ մեզ պետք են բարձրահասակ ֆուտբոլիստներ։ Այնուամենայնիվ, ես կարող եմ Կարվախալին օգտագործել կենտրոնական պաշտպանի դիրքում»։

«Իմ մոտիվացիան միշտ բարձր մակարդակի վրա է, քանի որ ինձ դուր է գալիս այն վայրը, որտեղ գտնվում եմ։ Չեմպիոնների լիգան ամենակարևոր տիտղոսն է մեզ համար և պայքարելու ենք ամբողջ ուժով։ Մենք ընդամենը 2 խաղ ենք պարտվել այս մրցաշրջանում և դա ամբողջովին մեր թիմի ավանդն է։ Մթնոլորտը հիանալի է, յուրաքանչյուր ոք զբաղվում է իր գործով»։

«Ես չգիտեմ՝ արդյոք սա Կրոսի կարիերայի լավագույն մրցաշրջա՞նն է։ Նրա փոխանցումների վիճակագրությունը նույնն է, ինչ 10 տարի առաջ։ Նա միշտ համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է եղել։ Նա անկումներ և վերելքներ չի ունեցել, նա միշտ խաղացել է թոփ մակարդակով»։

«Կարվախալի, Չուամենիի և Կամավինգայի խաղը ոչ իրենց հարազատ դիրքերու՞մ, կարևոր է ֆուտբոլիստին համոզել՝ ինչերի է նա ունակ։ Բավարար է միայն խոսել ֆուտբոլիստի հետ, որպեսզի հասկանաս՝ ցանկանու՞մ է նա այնտեղ հանդես գալ»։

«Ռեալի» որոշ լեգենդներ հեռացել են ակումբից, որոշները դեռ այստեղ են, սակայն կարևոր է, որ նրանք օգնենք նորեկներին»։

«Ես չգիտեմ, թե դարպասապահներից ով կլինի «Լայպցիգի» դեմ խաղի մեկնարկային կազմում։ Մի անհանգստացեք, շուտով կիմանաք»։


Ամենակարդացված