Հոդվածներ

Չուամենի. «Ռեալում» խաղալը երազանքի իրականացում է»
30.01.2024
3472 0

Օրելիեն Չուամենին «Լաս Պալմասի» դեմ խաղում դարձավ հաղթական գոլի հեղինակ։ Սակայն այս մրցաշրջանում Չուամենիի հասցեին բավական շատ են քննադատությունները։

Ֆրանսիացին ընդունում է իր բացթողումները, բայց ցանկանում է մի փոքր ավելի աջակցություն։ 

«Այո, ես կարող էի ավելի լավ խաղալ «Ատլետիկոյից» բաց թողած գոլի ժամանակ, սակայն չեմ ուզում, որ մարդիկ կասկածի տակ դնեն իմ մտածելակերպը։ «Բարսելոնայի» դեմ առաջին հատվածում կայացած խաղում ես վնասվածքով անցկացրել եմ ամբողջ 90 րոպեն։ «Ռեալում» քննադատությունները միշտ էլ կարող են լինել, բայց ես միշտ կասեմ, որ սա իմ երազանքների ակումբն է». նշել է ֆրանսիացի ֆուտբոլիստը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված