Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Ատլետիկո» - «Ռեալ Մադրիդ» խաղից հետո
19.01.2024
1278 0

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» 2-4 հաշվով պարտվեց «Ատլետիկոյին»:

Խոսելուն «Ատլետիկոյի» դարպասը գրավեց խաղադաշտ դուրս գալուց հետո 88 վայրկյան անց:

Մենդին 150-րդ հանդիպումն անցկացրեց «Ռեալ Մադրիդի» կազմում:

«Ռեալ Մադրիդը» և «Ատլետիկոն» 11-րդ անգամ մեկխաղյա դիմակայություններում խաղացին լրացուցիչ ժամանակում:

Նախորդ երկու դերբիում 14 գոլ է արձանագրվել (5:3, 2:4): Նման բան տեղի չէր ունեցել 1950 թվականից ի վեր (1:5, 6:3):

«Ռեալ Մադրիդը» կրկին չի դառնալու տրեբլի հաղթող: «Սերուցքայինները» երբեք մեկ մրցաշրջանում չեն նվաճել 3 գլխավոր մրցանակները:

«Ռեալ Մադրիդը» 21 խաղում առաջին պարտությունը կրեց:

«Ատլետիկոն» միակ թիմն է, որը «Ռեալին» հաղթել է այս մրցաշրջանում, ընդ որում՝ երկու անգամ:

«Ռեալ Մադրիդը» առաջին պարտությունը կրեց «Ատլետիկոյից» այն դեպքում, երբ «հնդկացիների» ֆուտբոլիստն ինքնագոլի հեղինակ է դառնում: Նախքան այդ, «սերուցքայինները» 10-ից 10 դեպքում հաղթել էին այդ սցենարի դեպքում:

Մորատան «Ռեալի» դեմ վերջին 11 խաղում 6 գոլ է խփել: Ավելին, քան կարիերայում ցանկացած այլ թիմի:


Ամենակարդացված