Հոդվածներ

Զեպ Մայեր. «Ես չէի վերադարձնի Կրոսին Գերմանիայի հավաքական»
27.12.2023
1221 0

Զեպ Մայերը դեմ է Թոնի Կրոսի՝ Գերմանիայի հավաքական հնարավոր վերադարձին։ 

Վերջին օրերին տեղեկություններ էին շրջանառվում, որ Կրոսը կարող է վերադառնալ հավաքական ու մասնակցել ամռանը կայանալիք ԵՎՐՈ 2024-ին։ 

Հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը ևս չէր բացառել Կրոսի վերադարձը։ Սակայն Զեպ Մայերին կարծես թե այդ գաղափարը այնքան էլ դուր չի գալիս։ 

«Ես Կրոսին հավաքական չէի վերադարձնի։ Չեմ կարծում, որ հավաքականի համար դա լավ կլինի։ Նա ժամանակ ունեցել է հավաքականում հանդես գալու։ Այժմ նրա դիրքում մենք ունենք մի շարք տաղանդավոր ֆուտբոլիստներ, ովքեր կարող են օգնել հավաքականին։ 

Սա լավ թեմա է լրատվամիջոցների համար, բայց ես այդ քայլին չէի գնա։ Այս ամենը չի նշանակում, որ նա վատ խաղացող է կամ քիչ է օգնել հավաքականին». նշել է Մայերը։

Los Merengues, Realmadrid.am 



Ամենակարդացված