Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Կադիս» - «Ռեալ» խաղից հետո
27.11.2023
928 0

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Կադիսին» և հաղթեց 3-0 հաշվով:

Բելինգեմը դարձավ «Ռեալի» պատմության առաջին ֆուտբոլիստը, որը ակումբի կազմում անցկացրած 15 պաշտոնական խաղում 14 գոլ է խփում:

«Ռեալ Մադրիդը» վերջին 30 տարում միայն մեկ անգամ է պարտվել «Կադիսին» հյուրընկալվելիս:

«Ռեալ Մադրիդի» վերջին 3 խաղում Ռոդրիգոն խփել է 5 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում:

Կարիերայում առաջին անգամ Ռոդրիգոն երեք անընդմեջ խաղում գոլ խփեց:

Մոդրիչը «Ռեալի» պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը 35 տարեկան դառնալուց հետո «Ռեալի» ամենաշատ խաղերի է մասնակցել (161):

Լունինն այս մրցաշրջանում «Ռեալում» անցկացրած 5 խաղերից 3-ում գոլ բաց չի թողել:

Գ. Գարսիան նորամուտը նշեց «Ռեալի» հիմնական թիմում:


Ամենակարդացված