Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Բրագա» - «Ռեալ Մադրիդ» խաղից հետո
25.10.2023
1356 0

ՉԼ-ի խմբային փուլի 3-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Բրագային» և հաղթեց 2-1 հաշվով:

1. Պատմության մեջ 9-րդ անգամ «Ռեալը» հաղթեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին 3 հանդիպումները:

2. Բելինգեմը «Ռեալի» երկրորդ ֆուտբոլիստն է, որը գոլ է խփում ՉԼ-ի առաջի երեք խաղերում:

3. Բելինգեմը «Ռեալի» կազմում մասնակցել է 12 հանդիպման, դարձել 11 գոլի հեղինակ: Այդքան գոլ նա «Բորուսիայում» խփել էր վերջին 33 խաղերում:

4. Ռոդրիգոն 13 խաղից հետո առաջին գոլը խփեց:

5. Ռոդրիգոն 16-րդ գոլը խփեց ՉԼ-ում, ինչը 1-ով պակաս է, քան Լա լիգայում 118 հանդիպումներից հետո:

6. Անչելոտին եվրագավաթներում 200-րդ հանդիպումն անկացրեց:


Ամենակարդացված