Հոդվածներ

Անչելոտի. «Ես չհասկացա Նաչոյի արարքի իմաստը»
01.10.2023
2313 0

Լա լիգայի 8-րդ տուրում «Ռեալն» արտագնա հաղթանակ տարավ «Ժիրոնայի» նկատմամբ (3-0):

«Ռեալի» գլխավոր մարզչի հետխաղային մամուլի ասուլիսը:

«Թիմը լավ հանդես եկավ: Մենք հուսալի էինք գործում պաշտպանությունում և ընդհանուր: «Ժիրոնան» լավ ֆուտբոլ է խաղում, բայց մենք գիտեինք, որ կարող ենք հաղթել: Պատրաստվածությունն ամենակարևորն է նմանատիպ հանդիպումներում»:

«Մրցակցի կիսադաշտում մենք լավ էինք վերահսկում գնդակը: Վինիսիուսը եզրում էր գործում, իսկ Բելինգեմն իր արագացումներով մրցակցի համար խնդիրներ էր ստեղծում: Մեկնարկային դժվար րոպեներից հետո մենք առաջ գնացինք և խաղն ավելի բաց ընթացավ»:

«Կամավինգա՞ն, նրա էնտուզիազմը, էներգիան և աշխատելու ցանկությունը զարմացնում են: Ես ռիսկի չդիմեցի Ֆրանի և Մենդիի հարցում, քանի որ Կամավինգան ձախ պաշտպանի դիրքի տարբերակներից մեկն է: Ինձ շատ դուր եկավ նաև Չուամենիի խաղը, որն առաջին գոլը խփեց «Ռեալի» կազմում և ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց»:

«Նախևառաջ, ես կցանկանայի նշել թիմային աշխատանքը պաշտպանությունում: «Ժիրոնան» շատ լավ է հարձակվում, բայց մենք ծածկում էինք նրանց փոխանցումները: Պաշտպանությունը լավ հանդես եկավ և միջին գիծը շատ օգնեց»:

«Հիմա վաղ է խոսելը Լա լիգայում առաջատարության մասին, բայց մենք լավ արձագանքեցինք դերբիում պարտությանը: Մենք երջանիկ ենք»:

«Վինիսիուսը ցանկանում էր ավելի շատ խաղալ, բայց ես գերադասեցի խուսափել խնդիրներից: Նա սրության պակաս ունի, քանի որ մի ամիս չի խաղացել, բայց այդ 70 րոպեները օգտակար էին նրա համար»:

«Ես չհասկացա Նաչոյի արարքի իմաստը: Սովորաբար նա այդպես չի վարվում: Մենք ներողություն խնդրեցինք մրցակցից և հույս ունենք, որ «Ժիրոնայի» ֆուտբոլիստը կխուսափի ծանր վնասվածքից: Նաչոն հասկանում է, որ ճիշտ չէ և տխուր է, քանի որ դիտավորյալ չէր նման կերպ վարվել: Նաչոն միշտ ազնիվ ֆուտբոլիստ է եղել»:


Ամենակարդացված